«ԳՈՒՐԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2012-10-09
1. Գուրգեն Գագիկի Սաֆարյանին /ծնվ.` 1994թ. հուլիսի 25-ին, ք. Երևան, Հյուսիսային պող., 6-րդ շ., բն. 5, 2012 թվականին ընդունվել է Լոնդոնի քոլեջ համալսարան` <<Տնտեսագիտություն և բիզնես>> մասնագիտությամբ/ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տար¬կետում մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի գարնանային զորակոչ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












