Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակներում ՀՀ բուհերին դրամաշնորհների տրա
2012-10-02
ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին և գործողություններին, որոնք ուղղված են կրթության որակի, համապատասխանության, արդյունավետության, ինչպես նաև կրթության հասանելիության բարձրացմանը:
ՆՄՀ փորձնական փուլի համար հաստատված առաջնահերթ ուղղությունները հետևյալն են.
1.Ճարտարագիտություն/ճարտարապետություն
2.Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ
3.Բնական գիտություններ
4.Հումանիտար և հասարակական գիտություններ
5.Արվեստ և սպորտ
6.Ագրարային
ՆՄՀ-ի միջոցներով դրամաշնորհային ծրագրերն իրականացվում են ըստ ֆինանսավորման առանձին տեսակների, որոնք ուղղված են բարձրագույն կրթության ոլորտի տարբեր հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես, այդ խնդիրներն են համակարգի մասնատվածությունը (օրինակ, գիտահետազոտական ինստիտուտների առանձնացվածությունը բուհերից, կրթության և գիտահետազոտական աշխատանքների տարանջատվածությունը, բուհի և դրա մասնաճյուղի միջև թույլ կապը և զարգացման անհամաչափությունը, իրականացվող տարբեր դրամաշնորհային ծրագրերի, ինչպես նաև ստացված արդյունքների կրկնությունը, դրա չհամակարգված լինելու պատճառով, պետական և ոչ պետական բուհերի կարողությունների միջև զգալի տարբերությունները, բարձրագույն կրթության և գործատուի միջև առկա անջրպետը:
Ֆինանսավորվող ծրագրերի տեսակներն են.
•Կոնսորցիում ծրագրեր, որոնք պետք է միավորեն պետական և ոչ պետական բուհերին, կազմակերպություններին և գիտահետազոտական հաստատություններին: Կոնսորցիում ծրագրի արժեքը կտատանվի 300,000-600,000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Կոնսորցիում ծրագրերը կիրականացվեն 2 տարվա ընթացքում:
•Պետական բուհերի ծրագրեր, որոնք կնպաստեն առանձին պետական բուհերի, այդ թվում նաև նրանց մարզային մասնաճյուղերի առանձնահատուկ խնդիրների լուծմանը: Այսպիսի ծրագրերի արժեքը կտատանվի 100,000-300,000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Այս ծրագրերը կիրականացվեն 2 տարվա ընթացքում:
•Ոչ պետական բուհերի ծրագրեր, որոնք կարձագանքեն ոչ պետական բուհերի խնդիրներին, ինչպես նաև կնպաստեն պետական հատվածի հետ համագործակցությանը: Այսպիսի ծրագրերի արժեքը կտատանվի 100,000-300,000 ԱՄՆ դոլարի սահմաններում: Այս ծրագրերը նույնպես կիրականացվեն 2 տարվա ընթացքում:
ՆՄՀ-ին կարող են դիմել `
•բոլոր պետական բուհերը,
•հավատարմագրված ոչ պետական բուհերը:
ՆՄՀ-ին դիմելու համար պետական և ոչ պետական բուհերը պետք է ունենան հաստատված ռազմավարական ծրագիր, ինչը կերաշխավորի, որ հաստատությունը պարբերաբար գնահատում և վերլուծում է իր կարիքներն ու առաջնահերթությունները, և ներկայացվող ծրագրերը բխում են դրանցից:
Կոնսորցիում ծրագրերի մասնակից այլ կազմակերպությունները պետք է բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին`
•ունենան պետական գրանցման վկայական և առնվազն երկու տարվա գործունեության փորձ,
•ունենան կազմակերպության գործունեության ռազմավարական ծրագիր (բիզնես պլան) առնվազն առաջիկա երեք տարվա համար:
Դրամաշնորհային հայտերի ընտրության չափանիշներն են`
•Ներկայացրած ծրագրի համապատասխանությունն ազգային առաջնահերթություններին և հաստատության ռազմավարական պլանին,
•Գործընկերների որակավորումները և համապատասխանաությունը նպատակին,
•Ծրագրի բովանդակությունը,
•Ակնկալվող արդյունքները:
ՆՄՀ-ին դիմելու համար դրամաշնորհային հայտի ձևը, ինչպես նաև դիմելու վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը տրված են ՆՄՀ գործարկման ղեկավար ձեռնարկում, որին կարելի է ծանոթանալ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ-ում` ք. Երևան, Ս. Վրացյան 73 հասցեով, ինտերնետային կայքի` www.cfep.am: Դրամաշնորհային հայտ ներկայացնելու վերջնաժամկետը սահմանված է ս.թ. նոյեմբերի 2-ը: Լրացուցիչ հարցերի և պարզաբանումների համար դիմել <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ԾԻԳ, կամ զանգահարել 010 55-91-47 հեռախոսահամարով:












