Մեր աշակերտների օլիմպիական հաջողությունները շարունակվում են

2012-09-28

Սեպտեմբերի 23-ից Իտալիայի Միլան քաղաքում  մեկնարկել է Ինֆորմատիկայի միջազգային 24-րդ օլիմպիադան, որին  մասնակցել են 81 երկրի 304 աշակերտ: Մեր աշակերտներն արժանացել են երկու բրոնզե մեդալների: Բրոնզե մեդալների են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սան Տիգրան Մամիկոնյանը և Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի սան Հրայր Հարությունյանը:
Այսպիսով, 2012թվականին մեր հավաքականը  միջազգային օլիմպիադաներում արդեն նվաճել են  12 մեդալ՝1 արծաթ և 11 բրոնզ:
Աստղագիտության միջազգային օլիմպիադան դեռ առջևում է:         

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։