Տնօրենների հավաստագրման քննություններ

2012-09-27

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով  հաստատվել է   հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի/ հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավաստագրման քննությունները կմեկնարկեն 2012 թվականի հոկտեմբերի 2-ից Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում  /հասցե` ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/:  Քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, 4-ին, 10-ին, 12-ին, 17-ին, 19-ին: Քննությունների մեկնարկը՝ ժամը 9.30-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։