Միջին մասնագիտական կրթությունն ավելի գրավիչ է դարձել
2012-09-26
«Այս 12 նոր ձեռնարկները՝ մշակված համաձայն վերջերս վերանայված պետական որակավորման չափորոշիչների, ՄԿՈւ ոլորտի ուսանողներին հնարավորություն կընձեռի ավելի ճկուն լինել մասնագիտություն ընտրելիս՝ ըստ իրենց որակավորման և աշխատանքի փորձի: Նմանատիպ միջին մասնագիտական ուսուցումը թույլ է տալիս տարբեր տարիքի և մասնագիտություն ունեցող ուսանողներին զարգացնել ոչ միայն իրենց գիտելիքները, այլ նաև հարստացնել իրենց հմտությունները՝ համաձայն աշխատաշուկայի պահանջարկիե,- իր հերթին նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան:
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են ՄԿՈւ ոլորտի՝ գյուղատնտեսության, շինարարությանը, զբոսաշրջության, վերամշակման, գինեգործության, թեթև արդյունաբերության, ի թիվս այլոց, մասնագիտական ձեռնարկները` համալրված համապատասխան դասախոսի ձեռնարկներով: Հայերեն լեզվով 12 ձեռնարկները համապատասխանում են մոդուլային ծրագրով նախատեսաված գործնական և մասնագիտական դասավանդման համար՝ հիմք ընդունելով հանրապետության տնտեսության ճյուղերի զարգացումը: Նշված ձեռնարկները հիմնականում վերաբերում են տեխնիկական մասնագիտություններին, որոնք մեծ պահանջարկ ունեն ներկայիս աշխատաշուկայում և միտված են գործնական հմտությունների ձեռքբերմանը: Զուգահեռ այս 12 ձեռնարկների մշակման և տպագրման աշխատանքներին` ՄԱԶԾ-ն նախաձեռնել է նաև հայերեն լեզվով ՄԿՈւ ոլորտի էլեկտրոնային ուսուցման առարկաների մշակումը` որպես առաջին փորձ ներկայացնելու թվային ուսուցման մեթոդները ՄԿՈւ ոլորտում:
Յուրաքանչյուր ձեռնարկ տպագրվել է 1000 օրինակով, որոնք կբաժանվեն համապատասխան ՄԿՈւ հաստատությունների գրադարաններին՝ հարստացնելու և համալրելու առկա մասնագիտական գրականությունը: Միևնույն ժամանակ, ձեռնարկների էլեկտրոնային տարբերակները, որպես բաց և անվճար տեղեկատվության աղբյուր, կտեղակայվեն ՄԱԶԾ ՄԿՈւ կայքում` www.vet.am` առկա նյութ ՄԿՈւ ոլորտի թե ուսանողների, և թե դասախոսների համար՝ ապահովելով կրթության ոլորտի համաշխարհային սկզբունքներից մեկը՝ մատչելիությունը:
Նորաստեղծ ՄԿՈւ ուսումնաարդյունաբերական արհեստանոցները՝ հագեցված ժամանակակից լաբորատոր սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել ՄԿՈՒ ծրագրի շրջանակում ավելի քան 20 ՄԿՈւ հաստատությունների համար, համահունչ են նոր տպագրված ձեռնարկներին, որը հիանալի հնարավորություն է ընձեռում համակցելու գործնական պարապմունքները մասնագիտական դասախոսությունների հետ՝ ձեռք բերելով արդի գիտելիքներ բազմաթիվ մասնագիտությունների գծով:
Ավելին, ՄԱԶԾ ՄԿՈւ ծրագիրը նախատեսում է իրականացնել կարճաժամկետ դասընթացներ ՄԿՈւ ոլորտի հաստատությունների համապատասխան դասախոսների համար՝ ձեռնարկների բովանդակությունը լիովին ընկալելու և ճիշտ հասցեագրելու նպատակով:












