ԲԱԿԱԼԱՎՐԻ և ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ /ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/

2012-09-25

Չեխիայի Հանրապետության կառավարությունը ՀՀ քաղաքացիներին 2013-2014թթ. ուսումնական տարում չեխական պետական համալսարաններում ուսումնառելու նպատակով տրամադրել է երեք կրթաթոշակ:
Կրթաթոշակները նախատեսված են այն թեկնածուների համար, ովքեր ցանկանում են ստանալ բակալավրի` (2 կրթաթոշակ` 3-4 տարվա ուսում չեխերենով ) և մագիստրոսի` աստիճան (1 կրթաթոշակ` 4-6 տարվա ուսում անգլերենով):
Չեխական կողմը չեխերեն լեզվով կրթության համար նախընտրում է թեկնածություններ ինֆորմատիկայի, տեխնիկական, բժշկության, գյուղատնտեսության, տնտեսագիտության (բիզնես կառավարում) ոլորտների, իսկ  անգլերենով` ինֆորմատիկայի ոլորտի համար:
Ընդունելության քննությունը կանցկացվի էլեկտրոնային եղանակով` Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանության կողմից մինչև 2012թ. նոյեմբերի 30-ը (այն դիմումները, որոնք անմիջապես կուղարկվեն Չեխիայի Հանրապետության Կրթության, երիտասարդության և սպորտի նախարարություն` կմերժվեն): Էլեկտրոնային դիմումները պետք է ներկայացվեն մինչև 2012թ. նոյեմբերի 11-ը հետևյալ էլեկտրոնային հասցեով` http://registr.dzs.cz/registr.nsf:
Ընդունելության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարելի է այցելել http://www.msmt.cz/international-cooperation-1/government-scholarships-developing-countries կայք-էջ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։