ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ /ԿԱՀԻՐԵ/
2012-09-11
•Ընդհանուր դիպլոմ ժողովրդագրության ոլորտում (General Diploma in demography),
•Հատուկ դիպլոմ բնակեցվածության և զարգացման ոլորտում (Special Diploma in population and development),
•Մագիստրոսի աստիճան (Mpil Degree):
Ընդունելության պահանջները հետևյալն են.
1.Բակալավրի աստիճան,
2.Անգլերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր): Կահիրեի ժողովրդագրության կենտրոնում ուսումնառության լեզուն անգլերենն է:
3.Նախապատվությունը կտրվի համապատասխան ոլորտներում աշխատանքային փորձ ունեցող թեկնածուներին:
Կրթաթոշակի պայմանները հետևյալն են.
-Անվճար ուսուցում,
-720 եգիպտական ֆունտ ամսական կրթաթոշակ (համարժեք է մոտ 120 ԱՄՆ դոլարին),
-400 եգիպտական ֆունտ (մոտ 65 ԱՄՆ դոլար)՝ այլ ծախսերի համար նախատեսված գումար,
-անվճար ավիատոմս:
Մասնակցության պարագայում կից ներկայացվող հայտաձևը /լրացված/ և կենսագրական տվյալները /CV/ մինչև ս.թ. սեպտեմբերի 20-ը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին՝ եգիպտական կողմին փոխանցելու նպատակով:












