Վերապատրաստման դասընթացներ դպրոցների օպերատորների համար

2012-09-11

Օգոստոսի 27-ից մեկնարկել է Երևանի դպրոցների օպերատորների վերապատրաստումը, որը նպատակ ունի դասընթացի մասնակիցներին մանրամասն ծանոթացնել  «Dasaran.am» կրթական ծրագրին: Դասընթացի ընթացքում  հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին, այլև համակարգիչներով գործնական առաջադրանքներ կատարել՝ ամրապնդելով ստացած տեսական գիտելիքները:

Վերապատրաստման ընթացքում «Dasaran.am»-ի պատասխանատուների և օպերատորների միջև տեղի են ունենում աշխատանքային ակտիվ քննարկումներ, որոնք նպաստում են գործիքի ավելի ճկուն ու հարմարավետ դարձնելուն:
Վերապատրաստմանն օրական մասնակցում է 20 օպերատոր: Արդեն  վերապատրաստվել են Երևանի շուրջ 200 դպրոցների օպերատորներ: Դասընթացները  մեկնարկել են նաև   7 մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Շիրակի և Լոռվա մարզկենտրոնների դպրոցների օպերատորների համար: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն առցանց ուղեցույց և ուսուցանող տեսանյութ, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:
 Վերապատրաստման դասընթացները իրականացվում են «Dasaran.am» կրթական ծրագրի և  ՀՀ ԿԳ նախարարության համատեղ ջանքերով: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքերով:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։