Երևան, սեպտեմբերի 6, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, Ուսուցման ազգային հիմնադրամի առաջին համաժողով՝ «Ուսուցում՝ հանուն երաշ
2012-09-05
Ուսուցման ազգային հիմնադրամը (ՈՒԱՀ) ստեղծվել է ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 27-ի No 1550 որոշմամբ, որի նպատակն է խթանել հարատև ուսումնառության համատեքստում իրականացվող շարունակական ուսուցման մեջ կատարվող ներդրումները, նպաստել մարդկային ռեսուրսների շարունակական կատարելագործմանը, աշխատուժի և բիզնեսի մրցունակության բարձրացմանը: ՈՒԱՀ գերակա խնդիրն է օժանդակել Հայաստանում աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող հմտությունների զարգացմանըÖ‰
«Ուսուցում՝ հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի» խորագրով համաժողովի նպատակն է հավանական գործընկերների և շահառուների շրջանում իրազեկել ՈՒԱՀ ստեղծման, նպատակների, խնդիրների, հնարավոր միջոցառումների և գործողությունների մասին, ինչպես նաև քննարկել Ուսուցման ազգային հիմնադրամի գործարկման հարցերը` ֆինանսավորման քաղաքականության և մեթոդաբանության տեսանկյունից: Համաժողովի արդյունքում մշակել առաջարկությունների փաթեթ` աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող հմտությունների զարգացման գործում համագործակցության վերաբերյալÖ‰
Բարեփոխումների ամբողջ ընթացքում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման և համակարգի արդիականացման հիմնական խոչընդոտը համարվել է ֆինանսական միջոցների սակավությունըÖ‰ Ժամանակակից մարտահրավերների պայմաններում աշխատաշուկային ներկայացվող պահանջները շատ արագ են փոփոխվում, հետևաբար համակարգը պետք է կարողանա կարճաժամկետ դասընթացների միջոցով մեղմել սոցիալական դժվարությունները՝ փորձելով առաջարկել արագ արձագանքման միջոցառումներ, կոնկրետ կարողությունների ձեռքբերման հնարավորություններÖ‰