Բարձրացված հարցերն ուշադրության կենտրոնում են
2012-09-05
ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են նախարար Արմեն Աշոտյանի հրամանով օգոստոսի 24-30-ը ՀՀ մարզերում և Երևանում կազմակերպված օգոստոսյան խորհրդակցությունների արդյունքները: Կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խմբերը, որոնք ղեկավարել էին փոխտնօրեն Վարդան Ղանդիլյանը /Սյունիքի, Վայոց ձորի և Արարատիմարզեր/, տնօրենի խորհրդական Նուրիջան Մանուկյանը/ Շիրակի և Լոռու մարզեր/ և նորանշանակ փոխտնօրեն Անահիտ Բախշյանը/ Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Գեղարքունիքի մարզեր/, ներկայացրել են առարկայական սեկցիոն պարապմունքների արդյունքները:
Քննարկվել են նաև հանդիպումների ընթացքում տնօրենների և ուսուցիչների կողմից բարձրացված հարցերը: Որոշվել է բարձրացված բովանդակային բոլոր հարցերը խմբավորել և կրթության ազգային ինստիտուտի համապատասխան բաժինների մասնագետների միջոցով խնդիրներին լուծումներ գտնել: