Մեկնարկել է հավակնորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

2012-09-05

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով սեպտեմբերի 5-ից մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար  քննության կազմակերպման գործընթացը:
Քննություններին մասնակցելու համար հավակնորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
•դիմում նախարարի անունով /Ձև -2/.
• վերապատրաստման դասընթացներին մասնակցելու  վերաբերյալ վկայականի պատճենը.
•բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
•աշխատանքային գրքույկի պատճենը.
•անձնագրի պատճենը,
•3x4 չափսի մեկ   լուսանկարÖ‰
Փաստաթղթերը ներկայացնել բնօրինակների հետ միասին:
Քննություններին մասնակցելու համար փաստաթղթերը   պետք է ներկայացնել  2012թ. սեպտեմբերի 10-ից 25-ը ներառյալ, ժամը 1000-ից 1300 (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն/ հասցեն` Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, սենյակ 613, հեռախոս` 583-483/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։