Սեպտեմբերի 6-7, 2012. «ԱՊՀ-ԵՎՐՈՍՏՈՒԴԵՆՏ» երկօրյա միջազգային խորհրդաժողով Երևանում
2012-09-05
«EUROSTUDENT» նախագծի հինգերորդ կոնսորցիումին մեր երկրի մասնակցության համար կձևավորվի ազգային թիմ, որը ըստ հաստատված ժամանակացույցի կապահովի ծրագրի արդյունավետ իրականացումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնակցությունը «EUROSTUDENT» հինգերորդ կոնսորցիումի աշխատանքներին հնարավորություն կընձեռի ստեղծել ուսանողների մշտադիտարկման չափելի մեխանիզմներ և գործիքներ, ինչպես նաև կապահովի ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման շրջանակի ընդլայնումը և ակտիվ համագործակցությունը Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների հետ:
Հետազոտությունը հնարավորություն կընձեռի ՀՀ բարձրագույն կրթության պատասխանատուներին հաշվի առնել դրա արդյուքները ոլորտի քաղաքականության մշակման գործընթացներում:
Միջոցառումը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «EUROSTUDENT» միջազգային կոնսորցիումը, Գերմանիայի Հանովերի Բարձրագույն կրթության հետազոտությունների ինստիտուտը, Ավստրիայի Վիեննայի Առաջավոր հետազոտությունների ինստիտուտը և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը:
Միջազգային խորհրդաժողովին մասնակցում են բարձրագույն կրթության պատասխանատուներ Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից:
«EUROSTUDENT»-ը ստեղծվել է 1999 թվականին` նպատակ ունենալով աջակցել Բոլոնիայի բարեփոխումներին և նպաստել Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծմանը:












