ԵՊՀ-ն լավագույնն է Հարավային Կովկասում

2012-09-05

Այս տարվա հուլիսին webometrics.info կայքէջի հրապարակած վարկանիշային աղյուսակում Երևանի պետական համալսարանը Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է: Աշխարհի շուրջ 20 հազար 700 համալսարանների վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն մտել է լավագույն 10 տոկոսի մեջ` գրավելով 2050-րդ տեղը: Հայաստանում գործող բուհերից տվյալ ցանկում երկրորդն Ամերիկյան համալսարանն է ` գրավելով 2827-րդ տեղը: Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի համալսարանների վարկանիշային առանձին ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 175-րդ տեղը:
Վրաստանի առաջատար բուհը Ճավճավաձեի անվան լեզուների և մշակույթի պետական համալսարանն է, որը գրավել է 2537-րդ տեղը:
Վարկանիշային ցուցակում Ադրբեջանի լավագույն համալսարանը «Կովկասն» է, որը զբաղեցնում է 5814-րդ տեղը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։