«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-09-05

ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի  Հանրապետության կառավարությունը որոշում է. 
1.Հայաստանի  Հանրապետության կառավարության  2002 թվականի  հուլիսի 25-ի  «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` որոշման  2-րդ հավելվածի Արմավիրի մարզպետարանի ենթակայության դպրոցների ցանկի «Բաղրամյանի  տարածաշրջան»  բաժնի 15-րդ կետում «Արտամետի հիմնական դպրոց»  բառերը փոխարինել «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համապատասխան փոփոխություն կատարել «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ և ապահովել դրա պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։