Ապագա առաջնորդների փոխանակման ծրագիր -FLEX

2012-08-31

Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կրթական և մշակութաjին գործերի բաժնի կողմից կրկին դրամաշնորհ է ստացել՝ Հայաստանում և ԱՊՀ երկրներում իրականացնելու Ապագա առաջնորդների փոխանակման /FLEX/ ծրագիրը դպրոցականների համար: FLEX  ծրագիրը հնարավորությւոն է ընձեռում  9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների աշակերտներին մեկ ուսումնական տարի անցկացնել ԱՄՆ-ում՝ սովորելով ամերիկյան դպրոցներում և ապրելով ամերիկյան ընտանիքներում: Ծրագրի 2013-2014 ուստարվա մրցույթի համար  9-րդ, 10-րդ, 11-րդ դասարանների աշակերտների հավաքագրումն ու գրանցումը տեղի կունենա ՀՀ մարզերի մի շարք քաղաքներում և մարզերում սույն թվականի սեպտեմբերի 10-ից ըստ ժամանակացույցի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։