Հայկական թիմը առաջատարն է աշխարհում

2012-08-31

ՀՀ կրթության և գիտության նախարարության Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչներից կազմված Հայաստանի հավաքական թիմը մասնակցել է  Բուլղարիայի Պազարջիկ քաղաքում   տեղի ունեցած նավամոդելային սպորտի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ընտրանին հանդես է եկել փայլուն ելույթով,  շահել է  2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ միաժամանակ  սահմանելով աշխարհի ռեկորդ: 
Բացառիկ արդյունքներ է ցուցաբերել  երիտասարդների Աշխարհի կրկնակի և  Եվրոպայի  եռակի չեմպիոն Բաբկեն Շահազիզյանը:  Նրա տարբեր դասերում շահած 2 ոսկե, 1 արծաթե  մեդալները ճանաչվել են   առաջնության լավագույն նվաճումը: Մեր մարզիկը  իր հաղթանակները նշանավորել է սահմանելով աշխարհի  ռեկորդ:   
Բրոնզե մեդալի  է  արժանացել  Գայանե Շահազիզյանը: Բարձր արդյունքներ են  ցուցաբերել նաև  թիմի մյուս անդամները: Մրցաշարին մասնակցել են աշխարհամասի ուժեղագույն թիմերը՝ Անգլիայի, Ֆրանսիայի,  Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բուլղարիայի, Շվեյցարիայի, Հունգարիայի և այլ երկրների հավաքականներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։