Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը

2012-08-31

Երևանի «Հրաչյա Աճառյան»  համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանը նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և տեղեկացրել, որ «Հրաչյա Աճառյան»  համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական  ծրագրերի իրականացումը: Միաժամանակ Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը երկարամյա և արգասաբեր համագործակցության համար:
 ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  տեղեկացնում  է, որ  «Հրաչյա Աճառյան»  համալսարանի բոլոր ուսանողներին  կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել  Հայաստանի Հանրապետության  բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Բոլոր հարցերով  ուսանողները կարող են դիմել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն՝ հեռ. 52-56-62:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։