Հաստատվել են հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարներ

2012-08-28

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009  թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը»,   Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության   14-րդ կետի պահանջները`  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «2012-2013 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին»:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով սահմանվել է  2012-2013 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: 
10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների «Հայոց լեզու»,  «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» դասագրքերի համար ներդրված գումարները անհրաժեշտ է փոխանցել «Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր»` 900005281499 պետական գանձապետական հաշվեհամարին: ՀՀ ԿԳ նախարարի նույն հրամանի համաձայն կրտսեր դպրոցում բոլոր դասագրքերը աշակերտներին տրամադրվում են անվճար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։