ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2012-08-28
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի <<Հայաստանի Հանրապետությունում կրթական ծրագրերի իրականացման (բացառությամբ բժշկական միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի) լիցենզավորման կարգերը, լիցենզիայի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 7-ի N 372 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> N 808-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-20-րդ ենթակետերով.
<<17. բակալավրի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) լիցենզավորման կարգը` համաձայն N 17 հավելվածի.
18. բակալավրի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) լիցենզիայի ձևը` համաձայն N 18 հավելվածի.
19. մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) լիցենզավորման կարգը` համաձայն N 19 հավելվածի.
20. մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման (բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի) լիցենզիայի ձևը` համաձայն N 20 հավելվածի:>>,
2) որոշումը լրացնել N N 17- 20 հավելվածներով` համաձայն հավելվածի,
3) որոշման 1-ին կետի 15-րդ և 16-րդ ենթակետերը և որոշման N N 15, 16 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել,
4) որոշման N 1 հավելվածի 1-ին գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.3-րդ կետով.
<<5.3. Լիցենզավորված անձինք լիցենզավորվող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից, յուրաքանչյուր տարին մեկ անգամ և ներկայացման ժամկետ է համարվում լիցենզիա ստանալու հաջորդ օրը:>>,
5) N N 3, 5, 7, 11, 13 հավելվածների 1-ին գլուխները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.2-րդ կետով.
<<5.2. Լիցենզավորված անձինք լիցենզավորվող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից, յուրաքանչյուր տարին մեկ անգամ և ներկայացման ժամկետ է համարվում լիցենզիա ստանալու հաջորդ օրը>>,
6) N N 12, 14 հավելվածներում (գտնվելու վայրը) բառերից հետո լրացնել <<___________________________________>> բառերը:
(գործունեության իրականացման վայրը)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:












