Վերապատրաստվել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչները

2012-08-27

 Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարների կողմից ստորագրված հուշագրի  համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է  իրականացնել   Վրաստանում գործող հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Այս տարի վերապատրաստումը կազմակերպվել է բնագիտամաթեմատիկական առարկաների գծով: Վերապատրաստումն իրականացրել են  ՀՀ կրթության և գիտության նախարարության  Կրթության ազգային ինստիտուտի առաջատար մասնագետները, Վրաստանի Քութայիսի քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում` օգոստոսի 16-ից 20-ը ներառյալ: 
Դասընթացներին մասնակցել են Վրաստանի հայկական  դպրոցների  մաաթեմատիկայի  28  և ֆիզիկայի 20` ընդհանուր թվով 48 ուսուցիչ: Դասընթացներն ավարտած ուսուցչներին կտրվեն համապատասխան վկայականներ:
    Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին և ամենամյա պարբերականությամբ շարունակվում են մինչ այժմ: Նախորդ երկու տարիներին վերապատրաստվել է «Հայոց լեզու և գրականություն» , «Հայոց պատմություն» առարկաների և տարրական դասարանների 192 ուսուցիչ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։