ԱՍՊԻՐԱՆՏԱԿԱՆ և ԴՈԿՏՈՐԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ /ՇՎԵՅՑԱՐԻԱ/
2012-08-24
Կրթաթոշակները տրամադրվելու են Շվեյցարիայի համալսարաններում, գիտահետազոտական ինստիտուտներում ասպիրանտրական և դոկտորական ուսումնառություն ստանալու համար:
Ասպիրանտուրայում սովորելու համար սահմանված ժամկետը 12 ամիս է` ամսական 1.920 շվեյցարական ֆրանկ կրթաթոշակով, իսկ դոկտորանտուրայում` 3 տարի, որի ընթացքում ամսական տրամադրվելու է 3.500 շվեյցարական ֆրանկ: Շվեյցարական կողմը հոգում է ուսման, առողջապահական ապահովագրության ծախսերը և կեցության որոշ ծախսեր:
Առաջին դեպքում դիմել կարող են մինչև 35 տարեկան, իսկ երկրորդ դեպքում` ասպիրանտուրան վերջին 5 տարիների ընթացքում ավարտած ՀՀ քաղաքացիները:
Դիմումաթերթիկները հասանելի են «Լույս» հիմնադրամի գրասենյակում, ուր մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը պետք է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը:
Կից ներկայացնում ենք Շվեյցարիայի իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացիների համար նախատեսված կրթաթոշակների տրամադրման մասին տեղեկատվությունը:












