Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /Խաչատուր Աբովյանի

2012-08-10

ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ /Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ: Դասընթացները կկազմակերպվեն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ: Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել` 1) դիմում` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի անունով (ձև 1, լրացվում է տեղում). 2) 3x4 չափի 2 լուսանկար. 3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը 2 օրինակ. 4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը 2 օրինակ. 5) անձնագրի պատճենը 2 օրինակ. 6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը) 2 օրինակ. 7) «Անելիք բանկ» ՓԲԸ-ում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 11800033791500 հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը: Փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակի հետ միասին: Պատճենների իսկությունը որոշելուց հետո բնօրինակները վերադարձվում են: Դասընթացի տևողությունը 15 օր է` 90 ժամյա տևողությամբ: Վերապատրաստման դասընթացի արժեքը 55.000 ՀՀ դրամ է` առանց ճաշի և սուրճի ընդմիջման: Դասընթացները կվարեն տնօրենների վերապատրաստման մեծ փորձ ունեցող մասնագետները: Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 10-ից-30-ը: Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 3-ից և ավարտվելու են սեպտեմբերի 17-ին (ներառյալ շաբաթ և կիրակի օրերը): Յուրաքանչյուր օր դասընթացները սկսվելու են ժամը 1000-ից: Երևան, Տիգրան Մեծի 17, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, 2-րդ հարկ, 216 սենյակ, ամեն օր` ժամը 900-ից 1630-ն: Հարցերի դեպքում զանգահարել` 010-59-70-29, կամ գրել հետևյալ էլ. փոստով` intercoop85@mail.ru.

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։