ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

2012-08-09

ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ N -Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ --------------------------------------------------------------------------------------------------- «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի վերակազմավորելու մասին» N 1301-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները` 1) 14-րդ կետում հանել «իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), դրոշմակնիք և» բառերը, 2) 50-րդ կետում հանել <<Գիտական խորհուրդը հաշվետու է հոգա¬բարձուների խորհրդին և տնօրենին:>> բառերը, 3) 57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. <<57. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող է կատարել հիմնադրամի հիմնադիրը:>>: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1301-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի ՀO-59-Ն oրենքի ընդունմամբ՝ կնիքների օրենսդրական պահանջի վերացմամբ: Ընթացիկ իրավիճակը և խնդիրները Ներկայումս առկա օրենսդրության համաձայն՝ մի շարք փաստաթղթեր լրացնելիս կամ կազմելիս իրավաբանական անձը պարտավոր է դրանք հաստատել կազմակերպության կնիքով, իսկ որոշ դեպքերում կնիքով վավերացնելը թողնված է կազմակերպության ղեկավարի հայեցողությանը: Չնայած այն հանգամանքին, որ ïš¶Իրավաբանական անձանց պետական գրանցման մասինïš· Հայաստանի Հանրապետության օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ իրավաբանական անձի՝ կնիք ունենալու պարտականությունը, այնուամենայնիվ գործնականում ձևավորվել է սովորույթ, որի համաձայն իրավաբանական անձ ստեղծելիս կազմակերպության ղեկավարը ձեռք է բերում կնիք: Այդ երևույթը ավելորդ դժվարություն է ստեղծում իրավաբանական անձի հենց կազմավորման փուլում այն տեսանկյունից, որ մինչ այդ կնիքի ձեռք բերելը իրավաբանական անձը փաստացի զրկված է լինում որևէ գործողության կատարելու հնարավորությունից՝ ընդհուպ մինչև այլ անձի լիազորելուց՝ կազմակերպության անունից հանդես գալու համար: Բացի այն, որ իրավաբանական անձի կողմից կնիքի ձեռք բերումը դանդաղեցնում է իրավաբանական անձի գրանցման գործընթացը, նաև դրա օգտագործումը, ինչպես ցույց է տվել փորձը, որևէ հավելյալ երաշխիք չի ստեղծում փաստաթղթերի կեղծումը կանխելու տեսանկյունից: Առաջարկվում է նաև հիմնադրամի կանոնադրության 50-րդ կետում հանել <<Գիտական խորհուրդը հաշվետու է հոգա¬բարձուների խորհրդին և տնօրենին:>> բառերը, ինչպես նաև սահմանել, որ Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող է կատարել հիմնադրամի հիմնադիրը: Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1301-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ նախատեսվում է «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի կանոնադրությունից հանել կնիք ունենալու մասին նշումը, ինչպես նաև հստակեցնել գիտական խորհրդի կարգավիճակը և սահմանել, որ Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կարող է կատարել հիմնադրամի հիմնադիրը: Արմեն Աշոտյան ՏԵՂԵԿԱՆՔ N 1 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1301-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: ՏԵՂԵԿԱՆՔ N 2 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1301-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվումÖ‰ ԱՄՓՈՓԱԹԵՐԹ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1301-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հ/հ Առաջարկության հեղինակը, Գրության ամսաթիվը, գրության համարը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը 1 2 3 4 ՀՀ Ֆինանսների նախարարություն 22.06.2012 1/4.3-2/8272-12 Առաջարկություններ և դիտողություններ չկան: ՀՀ կրթության և գիտության նախարարություն Առաջարկություններ և դիտողություններ չկան:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։