ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱ

2012-08-09

ՆԱԽԱԳԻԾ արձանագրային ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ 2012 թվականի N -Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ------------------------------------------------------------------------------------------------------------------------- Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ վավերացված 1992 թվականի նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում ստորագրված Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` Հաստատել Հայաստանի Հանրապետության երրորդ զեկույցը` Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համաձայն հավելվածի: Զեկուցող՝ Արմեն Աշոտյան Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի ------------ N----------- արձանագրային որոշման ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՄ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՐՏԻԱՅԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ Երևան 2012 Բովանդակություն Ներածություն Մաս 1 Իրավիճակի վերլուծություն Մաս 2 Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզու¬ների եվրոպական խարտիայի կատարման 2-րդ մոնիտորինգային փուլի արդյունքներն ամփոփող ազգային մակարդակով իրականացված գործնական քայլերը Մաս 3 Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզու¬ների եվրոպական խարտիայի կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ներկայացրած երկրորդ զեկույցից հետո ձեռնարկված միջոցները և իրականացված ծրագրերը Մաս 4 Ձեռնարկված քայլերը` ըստ հոդվածների Մաս 5 Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի Հայաստանում խարտիայի կիրառման վերաբերյալ հանձնարարականի իրականացումը Հավելվածներ Հավելված 1 Հայաստանի Հարապետության մշտական բնակչության բաշխումը` ըստ քաղաքների և գյուղերի Հավելված 2 Խառը ազգային կազմով կամ գերազանցապես ազգային փոքրամասնություններով բնակեցված գյուղական բնակավայրերի ցանկ Հավելված 3 Պետական հանրակրթական դպրոցներում եզդիերեն/քրդերեն լեզվի ուսուցում իրականացնող բնակավայրերի ցանկ Հավելված 4 Պետական հանրակրթական դպրոցներում ասորերեն լեզվի ուսուցում իրականացնող բնակավայրերի ցանկ Հավելված 5 Ռուսերեն լեզվի ուսուցմամբ դասարաններով պետական հանրակրթական դպրոցների ցանկ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 1. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է խարտիայի սկզբունքների կատարման և խարտիայի դրույթների իրականացմանն ուղղված միջոցառումների ընթացքի մասին, ինչպես նաև Հայաստանում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզու¬ների եվրոպական խարտիայի կիրառման վերաբերյալ փորձագետների կոմիտեի դիտարկումների երկրորդ փուլի արդյունքների, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի հանձնարարականի շրջանակներում ազգային մակարդակով իրականացված գործնական քայլերի վերաբերյալ 3-րդ զեկույցը: 2. Զեկույցում հաշվի են առնվել. - «Հայաստանում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների կիրառման առնչությամբ» Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 2009 թվականի սեպտեմբերի 23-ին Նախարարների տեղակալների 1066-րդ նիստում ընդունված Նախարարների կոմիտեի RecChL(2009)4 հանձնարարականը. - Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի ECRML(2009)6 զեկույցը` «Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզու¬ների եվրոպական խարտիայի վերաբերյալ. խարտիայի կիրառումը Հայաստանում. դիտարկումների երկրորդ փուլ»: 3. Զեկույցը ներկայացնում է ազգային փոքրամասնությունների լեզուներին առնչվող հարցեր, քանի որ Հայաստանում բացակայում է տարածաշրջանային լեզվի խնդիրը և Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, ստանձնել է մշակել քաղաքականություն և սահմանել գործողությունների ծրագիր միայն ազգային փոքրամասնությունների լեզուների /ռուսերեն, հունարեն, եզդիերեն, քրդերեն, ասորերեն/ պաշտպանության և զարգացման ուղղությամբ: Խարտիայի վավերացման վերաբերյալ որոշմամբ նշվածներից բացի Հայաստանի Հանրապետությունում տարածաշրջանային կամ փոքրամասնությունների այլ լեզուներ չկան: 4. Զեկույցը կազմվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և մարզպետարանների կողմից տրամադրված տեղեկությունների, ազգային փոքրամասնությունների համայնքներում և կրթական հաստատություններում կազմակերպված հանդիպումների արդյունքների և Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առաջարկությունների վերլուծության հիման վրա: Զեկույցի նախագիծը տրամադրվել է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կիրառման աշխատանքների կազմակերպման պատասխանատու կառույցներին, ու հաշվի են առնվել ներկայացված նկատառումները: 5. Զեկույցը կազմել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը: Զեկույցը բաղկացած է ներածությունից, հինգ մասերից և հինգ հավելվածներից: Զեկույցը չի անդրադառնում Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությանը, սակայն մասնավորեցնում է, որ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզու¬ների եվրոպական խարտիայով Հայաստանի Հանրապետության կողմից պաշտպանության տակ վերցված ազգային փոքրամասնությունների հինգ լեզուներին` ռուսերեն, հունարեն, եզդիերեն, քրդերեն, ասորերեն, առնչվող ծրագրերը կարող էին ավելի մեծ ծավալով պետական նյութական աջակցություն ստանալ, եթե չլիներ համաշխարհային տնտեսական ճգնաժամը և երկրում լուծված լինեին սոցիալ-տնտեսական խնդիրները: Մաս 1 Իրավիճակի վերլուծություն 6. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզու¬ների եվրոպական խարտիայից բխող գործողությունների կիրարկումը Հայաստանի Հանրապետությունում ի հայտ բերեց մի շարք խնդիրներ, որոնց մի մասը ներկայացվել են հանրապետության նախորդ զեկույցներում: Խնդիրները Հայաստանի Հանրապետության համար ընդհանուր բնույթի են, նրանց լուծումը պահանջում է որոշակի ժամանակ, սակայն նրանք անդրադառնում են նաև Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզու¬ների վերաբերյալ եվրոպական խարտիայի կիրառումը ապահովող գործողությունների ընթացքի վրա: Խնդիրների մի մասը պայմանավորված է սոցիալ-տնտեսական վիճակով, մյուսը` իրավական բնույթի է, սակայն կան նաև սուբյեկտիվ բնույթի խնդիրներ, օրինակ, հանրապետության հանրակրթական դպրոցների կադրային հագեցվածությունը: 7. Հայաստանի Հանրապետությունում 2008 թվականին ստեղծվել է հանրային խորհուրդ` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմինÖ‰ 2009 թվականին հանրային խորհուրդը ստացել է իր վերջնական տեսքը, ինչը ամրագրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով: Հանրային խորհուրդը ստեղծվել է ի նպաստ երկրի ներքաղաքական համերաշխությանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը` հաշվի առնելով ժողովրդի տարբեր շերտերի կարիքները: Ազգային փոքրամասնությունների խնդիրները կարգավորելու նպատակով հանրային խորհրդի կազմում ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով, որը կազմված է հետևալ ենթահանձնաժողովներից. • Սոցիալ-տնտեսական հարցերի, • Իրավական հարցերի և միջազգային կապերի, • Կրթության, մշակույթի և լեզվի հարցերի: Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովը պարբերաբար անցկացնում է քննարկումներ և նիստեր, այդ թվում` արտագնա, քննարկվում են Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզու¬ների վերաբերյալ եվրոպական խարտիայի կատարման ընթացքի հետ կապված հարցեր, ինչպես նաև հանրային խորհրդին ուղղված առաջարկություններ և դիմումներ: 8. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի 2004 թվականին ձևավորված ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը շարունակում է իրականացնել Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզու¬ների եվրոպական խարտիայից բխող գործողություների ծրագրավորման վերլուծությունն ու գործողությունների համակարգումը: Դրանք են` տեղական ինքնակառավարման մարմիններում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրազեկման գործընթացը, ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման վերաբերյալ սեմինարների կազմակերպումը, մշակված ծրագրերի ներդրման վերաբերյալ խորհրդակցությունները: Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության աշխատակիցները պարբերաբար կազմակերպում են խորհրդակցություններ` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթություն ստանալու հարցում իրենց իրավունքների և հնարավորությունների մասին իրազեկելու նպատակով, միաժամանակ փորձելով ի հայտ բերել մանկավարժական և մշակույթի ոլորտում հեռանկարով սովորել ցանկացող երիտասարդների: 9. Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայով սահմանված իրավունքների, պարտավորությունների և դրանց իրականացման ոլորտին առնչվող շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին և անձանց իրազեկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքէջում (http://gov.am/am/religion/) տեղադրված է ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթը` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերը և դրանց առնչվող զեկույցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` հայերենով և ռուսերենով, ԵԽ փորձագետների կոմիտեի կարծիքները և դրանց վերաբերող մեկնաբանությունները: Փաստաթղթերի փաթեթը պարբերաբար թարմացվում է: 10. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության աշխատակիցները պարբերաբար հանդիպումներ են ունենում ոլորտով շահագրգիռ կողմերի հետ. ազգային փոքրմասնությունների հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ մտավորականների, կրոնական առաջնորդների հետ, ինչպես նաև պարբերաբար այցելում են ազգային փոքրամասնություններոի բնակավայրեր, որտեղ հանդիպումներ են ունենում համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների և բնակիչների հետ: Այս հանդիպումների նպատակն է բարձրացնել շահագրգիռ կողմերի իրազեկվածության մակարդակը և տեղերում մոնիտորինգի ենթարկել պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը: 11. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հանձնարարված է իրենց կայքէջերում տեղեկատվություն տեղադրել մարզում ապրող ազգային փոքրամասնությունների, ոլորտում իրականացված համապատասխան միջոցառումների և ծրագրերի մասին, ինչպես նաև տեղադրել ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթը: 12. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության կողմից ազգային փոքրմասնությունների հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ազգային փոքրմասնությունների ներկայացուցիչ-մտավորականների, կրոնական առաջնորդների, ինչպես նաև` ազգային փոքրամասնությունների բնակավայրերում համայնքների ղեկավարների, դպրոցների տնօրենների և բնակիչների հետ պարբերաբար կազմակերպվող հանդիպումների ընթացքում ոչ միայն քննարկվում են ոլորտում առկա խնդիրները և ծրագրերը, այլև էլեկտրոնային կրիչներով և այլ տարբերակներով մասնակիցներին հանձնվում ազգային փոքրամասնություններին առնչվող փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև ներկայացվում և մեկնաբանվում է փաստաթղթերի բովանդակությունը: Այցերի ժամանակ տարվում են նաև աշխատանքներ դպրոցականներին փաստաթղթերի փաթեթի հետ աստիճանաբար ծանոթացնելու ուղղությամբ: 13. Ինչպես հայտնի է, 1939 թվականից մինչև 1989 թվականը եզդիները դիտվում էին որպես քրդեր, և բոլոր պաշ¬տո¬նական փաստաթղթերում և կրթական ու մշակութային հաստատու¬թյուն¬ներում միայն քրդերենն էր նշվումÖ‰ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակելուց հետո էթնիկական և լեզվական պատկանելությունը որոշվում է հիմք ընդունելով անհատ անձա?

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։