«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻ

2012-08-09

Նախագիծ -------------------- Արձանագրային «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հան-րա¬պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հա¬յաս¬տանի Հան¬¬րա¬պե¬տու¬թյան օրենք¬ի նա¬խա¬գծի մասին ------------------------------------------------------------------------------ Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրա¬պե¬տու¬թյան օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավա¬րու¬թյան նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գու¬մար¬ման քննարկմանը ներկայացված «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հան-րա¬պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հա¬յաս¬տանի Հան¬¬րա¬պե¬տու-թյան օրենք¬ի նա¬խա¬գիծը (Կ-1363-24.03.2012-ԳԿ-010/0) ներ¬կա¬յաց¬նել Հայաս¬տանի Հան¬¬րա-պե¬տության Ազգային ժողով: Ա. Աշոտյան Ամալյա Ենգոյան ___________________ ,, ,, հուլիսի 2012 թ. Աստղիկ Միրզախանյան _____________ ,, ,, հուլիսի 2012 թ. Արթուր Սարգսյան __________________ ,, ,, հուլիսի 2012 թ. ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի պարոն Աբրահամյան Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրա¬պե¬տու¬թյան օրենքի 53-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախա¬ձեռ¬նություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հան¬րա¬պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հա¬յաս¬տանի Հան¬¬րա¬պե¬տու¬թյան օրենք¬ի նա¬խա¬գիծը (Կ-1363-24.03.2012-ԳԿ-010/0): Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրա¬ժեշտության բացակա¬յության և գոր¬ծող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղե¬կանք¬ները, Հա¬յաստանի Հանրա¬պե¬տու-թյան պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախ¬սե¬րի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրա¬կա¬ցությունը, ինչպես նաև օրենքի նախագծի կարգա¬վորման ազդեցու¬թյան գնահա¬տա¬կան¬ները: Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաս¬տա¬նի Հան¬րա-պե¬տու¬թյան Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կա-ռավարության պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրա¬պե¬տու¬թյան կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Առդիր` _ էջÖ‰ Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ Նախագիծ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հոդված 1. «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության (2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-233-Ն) օրենքի` 1) 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 2-րդ մասի 3-րդ կետի, 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 1-ին մասի 1-ին կետի թ) ենթակետի «նախնական» եւ «(արհեստագործական)» բառերը հանել. 2) 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «նախնական» բառը հանել: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ Անհրաժեշտությունը «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեսչական բարեփոխումների իրականացմամբ: Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները ՀՀ կրթության պետական տեսչությունը կրթության բնագավառի պետական վերահսկողությունն իրականացնում է ՀՀ միայն հանրակրթական եւ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում: Վերահսկողության դաշտից դուրս են գտնվում մասնագիտական կրթության մյուս երկու` միջին եւ բարձրագույն մասնագիտական ոլորտները: Կրթության շարունակականության պայմաններում, հանրակրթության եւ մասնագիտական կրթության ոլորտում ներկայումս առկա չէ կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության որակի առկա վիճակի միասնական պատկերը: Մասնագիտական կրթության առաջին երկու` նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական աստիճանները կարգավորվում են «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, սակայն դրանցից առաջինի նկատմամբ ՀՀ կրթության պետական տեսչությունը իրականացնում է պետական վերահսկողություն, իսկ մյուսի նկատմամբ` ոչ: Կարգավորման նպատակը եւ բնույթը Օրենքի նախագիծը նպատակ ունի կրթության ոլորտում իրականացնել միասնական պետական վերահսկողություն: Այն հնարավորություն կտա ունենալ կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության որակի առկա վիճակի իրական եւ ամբողջական պատկերը ՀՀ-ում: Պետական կրթական ծրագրերի միասնական վերահսկողությունն իր հերթին կնպաստի ինչպես կրթության շարունակականության ընթացքում, այնպես էլ կրթական տարբեր աստիճաններում հնարավոր կոռուպցիոն դրսեւորումների նվազեցմանը: Արդյունքում, վերահսկողության ամբողջ գործընթացը կդառնա պարզ, հնարավորինս թափանցիկ ու կանխատեսելի: Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության կողմից: Ակնկալվող արդյունքը Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում ունենալ` կրթության բնագավառում իրականացվող միասնական պետական վերահսկողություն, կրթության ոլորտի օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ կրթական պետական վերահսկողության ամբողջական եւ կատարելագործված իրավական դաշտ, հնարավորինս նվազ կոռուպցիոն ռիսկեր պարունակող պետական կրթական համակարգ: Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրա¬պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրա¬պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա: ՏԵՂԵԿԱՆՔ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 15-ին ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան Սույն օրենքը կարգավորում է կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության որակի, ուսուցման, գնահատման, ինչպես նաև կրթության կազմակերպման կանոնադրական պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության կազմակերպման ու իրականացման հետ կապված հարաբերությունները հանրակրթության և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության բնագավառում, սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) խնդիրները և լիազորությունների շրջանակը: Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. (Պարբերությունն ուժը կորցրել է 10.07.09 ՀՕ-162-Ն) կրթական ծրագրերի տեսչավորում` հանրակրթության և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերի իրականացման որակի ապահովման և վերահսկողության գործընթաց: (3-րդ հոդվածը փոփ. 10.07.09 ՀՕ-162-Ն) Հոդված 6. Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` 1) կրթության բնագավառի օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միասնական քաղաքականության իրականացման ուղղությունների սահմանումը. 2) տեսչության կանոնադրության և կառուցվածքի հաստատումը. 3) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման և հրապարակային հաշվետվությունների մշակման ու ներկայացման, ինչպես նաև ուսումնական հաստատությունների կրթական գործունեության գնահատման կարգերի հաստատումը: Կրթության բնագավառի պետական տեսչավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավասություններ: Հոդված 8. Տեսչության նպատակներն ու խնդիրները 1. Տեսչության նպատակներն են` 1) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման ապահովմանը նպաստելը. 2) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում կրթության որակի բարձրացման, կրթական ծրագրերի յուրացման, պետական կրթական չափորոշիչների պահանջների ապահովմանն աջակցելը: 2. Տեսչության խնդիրներն են՝ 1) Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում պետական կրթական քաղաքականության իրականացման և կրթության զարգացման պետական ծրագրի կատարման վերահսկողության և մշտադիտարկման իրականացման ապահովումը. 2) կրթակարգերի և կրթական չափորոշիչների կիրառման վերահսկողության և մշտադիտարկման իրականացման ապահովումը. 3) հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություններ) կողմից կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ հաշվետվությունների ներկայացման ապահովումը. 4) ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով կրթական քաղաքականության իրականացման և կրթական ծառայությունների արդյունավետության գնահատման ու հետադարձ կապի ապահովումը. 5) կրթության որակի և չափորոշիչների բարելավման օրինակելի փորձի բացահայտման և դրա տարածման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման ապահովումը. 6) ուսումնական հաստատություններին կրթության կազմակերպման և որակի բարելավման ուղղությամբ նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական նյութերի հատկացումը. 7) ուսումնական հաստատություններում կրթական ծառայությունների մատուցման ուղղությամբ ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով բացահայտված խախտումների, սխալների, թերությունների վերացման աշխատանքներում մեթոդական օգնության կազմակերպումը. 8) կրթության բնագավառի օրենսդրության կիրարկման ուղղությամբ մեթոդական օգնության կազմակերպումը: Հոդված 9. Տեսչության լիազորությունները Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնում է հետևյալ լիազորությունները. 1) ստուգում և ուսումնասիրում է նախադպրոցական, հանրակրթական հիմնական, հատուկ ընդհանուր, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների կրթական գործունեությունը՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից, այդ թվում՝ ա) կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպումը, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարումը, տարեկան ուսումնական ժամանակացույցերի, դասացուցակների պահպանումը, բ) սովորողների և շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման, քննակարգերի, աշխատակարգերի պահպանումը, գ) ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտման կարգերին համապատասխան՝ սովորողների շարժը, դ) ավարտական պետական փաստաթղթերի ստացումը, պահպանությունը և բաշխումը, գործավարությունը, հաշվետվությունների իսկությունը, ե) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածությունը, զ) լիազորված մարմնի կամ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարումը, է) ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կադրերի ընտրության, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, որակավորման բարձրացման և վերաորակավորման գործընթացի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ը) կրթության որակի նկատմամբ հաստատությունների կանոնադրական պահանջների կատարումը, հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացումն ու պահպանումը, թ) հանրակրթական և նախնական մասնագիտական (արհեստագործական) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների գործունեության ամենամյա ինքնավերլուծության գնահատումը և հրապարակման ապահովումը. 2) գնահատում է ուսումնական հաստատությունների կրթական ծառայությունների արդյունավետությունը (այդ թվում` սովորողների կողմից հանրակրթական և նախնական մասնագիտական ծրագրերի յուրացումը), վերլուծում այդ հաստատությունների գործունեությունը, ներկայացնում զարգացմանը նպաստող առաջարկություններ, ինչպես նաև վերահսկում է դրանց իրականացումը. 3) ներկայացնում է հաշվետվություն լիազորված մարմին՝ կրթության բնագավառում առկա վիճակի, դրա առանձին բնութագրիչների, կրթության ցուցանիշների մասին (ընդհանուր և ըստ մարզերի). 4) լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում տեսչության տարեկան աշխատանքային ծրագրի նախագիծը. 5) համապատասխան հանձնարարականի դեպքում ուսումնասիրում և ստուգում է քաղաքացիների դիմումներն ու բողոքները. 6) տեսչավորման (ստուգումների, ուսումնասիրությունների) արդյունքների հիման վրա կազմում է հաշվետվություններ, ակտեր, տեղեկանքներ, զեկուցագրեր, զեկույցներ, վերլուծություններ, ամփոփագրեր և այլն. 7) վերահսկում և ուսումնասիրում է տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների՝ կրթության հարցերով ստորաբաժանումների գործունեության համապատասխանությունը կրթության բնագավառի օրենսդրությանը և համագործակցում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ. 8) կազմում է հաշվետվություններ տեսչության (այդ թվում` դրա տարածքային մարմինների) գործունեության արդյունքների մասին. 9) տեսչավորման աշխատանքներին մասնակից է դարձնում կրթական համակարգի լավագույն մասնագետներին, կրթության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: (9-րդ հոդվածը փոփ. 10.07.09 ՀՕ-162-Ն) Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրա¬պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացման կամ եկամուտների նվազեցման մասին «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրա¬պետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների նվազեցում չի առաջանա: ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որևէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապեության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապեության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման 1. «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագիծը նպատակ ունի իրականացնել միասնական պետական վերահսկողություն կրթության ոլորտում: Օրենքի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական և կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետևանքներ չեն առաջանա: 2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետևանքներ չեն առաջանա: 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին և պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխա-տեuվող հետևանքների գնահատման և վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է` Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որևէ ապրանքային շուկայի հետ, ուստի և Նախագծի ընդունմամբ որևէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: Եզրակացություն << Կրթության պետական տեսչության մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` Նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի <<Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին>> N 18-Ն որոշման համաձայն: Սոցիալական պաշտպանության ոլորտում նախագիծն ունի դրական ազդեցություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։