ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է մրցույթ
2012-08-09
ՅՈՒՆԵՍԿՕ-ն 36-րդ համաժողովին ընդունված «Խաղաղության, մշակույթի և ընդդեմ բռնության գործողությունների» ծրագրի շրջանակներում կազմակերպում է 14-25 տարեկան երիտասարդների համար նախատեսված մրցույթ, որի նպատակն է արտացոլել խաղաղության կառուցման նրանց տեսլականը:Մրցույթը կայանալու է չորս անվանակարգերում` էսսե, վիդեո, լուսանկարչություն և գրաֆիկական նկարչություն: Մասնագետների հանձնախմբի կողմից ընտրված աշխատանքները կտեղադրվեն համացանցում` թվային կատալոգի տեսքով: Նշված մրցույթներին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ հոկտեմբերի 8-ը պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության բաժին: Դիմումի, գրանցման թերթիկի և այլ հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից:












