ՀՀ բուհերը շարունակում են մնալ խոշոր հարկատուների ցանկում

2012-08-01

ՀՀ պետական եկամուտների  կոմիտեն հրապարակել է 2012 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում  ընդգրկված են նաև ՀՀ  ուսումնական հաստատությունները` 15 բուհեր և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է  Մ. Հերացու անվան բժշկական պետական համալսարանը,որը զբաղեցնում է  109-րդ տեղը, երկրորդը Երևանի պետական համալսարանն է (177-րդ տեղ), երրորդը` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (272-րդ տեղ):
Ցանկում ընդգրկված են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը,Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտը,Հայաստանի ամերիկյան համալսարանը,Հայաստանի պետական ագրարային համալսարանը,Երևանի Ա. Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիր,Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանը,Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը և Հյուսիսային համալսարանը: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին կիսամյակում,  բարեխղճորեն կատարելով պետության նկատմամբ իրենց հարկային պարտավորությունները, թվարկված  կրթական կազմակերպություններն ընդհանուր առմամբ պետական բյուջե են մուծել շուրջ 2 մլրդ դրամ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։