Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Պեպանյան» ուսոÖ

2012-08-01

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված <<Պեպանյան>> ուսումնա-խորհրդատվական կենտրոնը (այսուհետ`Կենտրոն) հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով իրականացվող վերապատրաստման դասընթացների սկիզբը: Դասընթացներին մասնակցել կարող են բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տաuը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային uտաժ ունեցող անձինք (<<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենք, հոդված12, մաս2 ): Դասընթացների ընթացքում կիրառվում են ուսուցման կազմակերպման լեկցիոն-սեմինարային, անհատական, համագործակցային, աշխատաձևերը: Դասընթացի ընթացքում պաբերաբար կազմակերպվում են թեստային աշխատանքներ, ինչպես նաև բանավոր հարցումներ` ուսումնասիրված նյութի յուրացման մակարդակը որոշելու, անցած նյութը ամրապնդելու և չյուրացրածը ախտորոշելու նպատակով: ՈՒսումնական ծրագիրը ավարտածմասնակիցներին տրվում է վկայական,որը իրավունք է տալիս մասնակցելու հավաստագրման քննություններին: Դասընթացը թերի յուրացնելու դեպքում վերապատրաստման մասնակիցը հնարավորություն ունի օգտվել անվճար խորհրդատվական հանդիպումներից: Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 1) դիմում* (ձև1)` Կենտրոնի ղեկավարի անունով (տնօրեն` Նաիրուհի Պեպանյան). 2) 3x4 չափի մեկ լուսանկար. 3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն. 4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը. 5) անձնագրի պատճեն. 6) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը). 7) Կենտրոնի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը ( 2 4 1 2 9 0 0 3 1 8 8 9 0 0, <<Յունիբանկ>> ՓԲԸ) : Պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն: Դասընթացները կկազմակերպվեն 2012թ. օգոստոսի 24-ից մինչև 2012թ. սեպտեմբերի 14-ը նեառյալ (20օր) հետևյալ հասցեյով` ք. Երևան, << Արաբկիր>>, Ադոնց 11, Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոց: Դասընթացի արժեքը` ներառյալ սուրճի 2 ընդմիջումները կազմում է 110 000 դրամ: Դասընթացի արժեքը` ներառյալ սուրճի և ճաշի ընդմիջումները կազմում է 140 000 դրամ: Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Կենտրոնի գրասենյակ` մինչև 2012 թվականի օգոստոսի 21 -ը ( հասցեն` Երևան, << Արաբկիր>>, Ադոնց11, <<Երևանի Ռ.Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոց, ժամը 11-ից մինչև 15-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին` ժամը 12-ից մինչև 14-ը ): Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 094-23-07-37, 098 440 340 ,010 23-24-91 կամ 010 23-07-37 (ժամը 19-ից մինչև 22-ը) հեռախոսահամարով կամ գրել nairpep@gmail.com, samvel.pepanyan@gmail.com էլ. փոտերի հասցներով` Նաիրուհի Պեպանյանին կամ Սամվել Պեպանյանին: *Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել ներքոհիշյալ կայքերից` http://edu.am/index.php?topMenu=4&menu1=-1 http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։