Վերապատրաստումներ` hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Կրթություն առա
2012-07-31
Վերապատրաստումից հետո սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացածÖ‰
Վերապատրաստումներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել `
1) վերապատրաստման համար դիմում* (Ձև-1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով («Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ-ի ղեկավար` Լիլիթ Անտոնյան)
2) 3x4 չափի մեկ լուսանկար.
3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.
4) աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը.
5) տեղեկանք աշխատանքի վայրից.
6) անձնագրի պատճենը.
7) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը).
8) վերապատրաստող կազմակերպության հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը:
Վերապատրաստման դասընթացների մասնակցության արժեքն է` 90 000 ՀՀ դրամ:
Վճարը ներառում է նաև բաշխման նյութեր, ճաշի և սուրճի ընդմիջում:
Վճարում կատարելու համար նախատեսված բանկային հաշվեհամարն է` 163068052667, Հայէկոնոմբանկ ՓԲԸ, Էրեբունի մ/ճ, «Կրթություն առանց սահմանի» ՍՊԸ
Նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակների հետ միասին: Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները վերադարձվում են:
Փաստաթղթերն ընդունվում են
Երևանում`
Երևանի թ.43 դպրոց-կենտրոնում
Երևանի թ.20 դպրոց-կենտրոնում
Երևանի թ. 150 դպրոց-կենտրոնում
ՀՀ մարզերի ներքոհիշյալ դպրոց-կենտրոններում`
Գեղարքունիքի մարզ` Գավառի թիվ 3, Մարտունու թիվ 2 դպրոցներում
Արմավիրի մարզ` Արմավիրի թիվ 1, Վաղարշապատի թիվ 5 դպրոցներում
Արարատի մարզ` Այնթապի թիվ 2 , Արարատ գյուղի թիվ 2 դպրոցներում
Լոռու մարզ` Վանաձորի թիվ 5, Ստեփանավանի թիվ 3 դպրոցներում
Շիրակի մարզ` Գյումրու թիվ 3 դպրոցում
Արագածոտնի մարզ`Թալինի ավագ դպրոց
Փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 23-ը, ամեն օր մինչև ժամը 16.00:
Դասընթացները կիրականացվեն օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 8-ը:
Վերապատրաստումների ընդհանուր տևողությունը 15 օր է:
*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել ներքոհիշյալ կայքից` http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.05.2010 թ. N 393-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության հայտարարված վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտարարությունից:
Հարցերի դեպքում զանգահարել` 010-45-07-30, 099-56-01-04 Լիլիթ Ադամյանին կամ գրել հետևյալ էլ. փոստով` ewbngo@yahoo.com












