Ասիական գիտության ճամբարի (Asian Science Camp–ASC) ծրագիր

2012-07-24

Ս.թ. օգոստոսի 26-31-ը Իսրայելում անցկացվելու է Ասիական գիտության ճամբարի (Asian Science Camp–ASC) ծրագիրը, որին կարող են մասնակցել 18-21 տարեկան անգլերենին տիրապետող ուսանողները:

Ծրագրի ընթացքում Երուսաղեմի եբրայական համալսարանի Էդմոնդ Ջ. Սաֆրա կենտրոնում կանցկացվեն գիտական դասընթացներ ու քննարկումներ, մշակութային և սոցիալական միջոցառումներ:
Կազմակերպիչները հոգում են ուսման և կեցության ծախսերը, իսկ ճանապարհածախսն ու մասնակցության այլ ծախսերը պետք է հոգան մասնակիցները:
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացված նյութերից կամ այցելելով www.asc2012.ort.org.il կայքէջը:

Ցանկացողները մինչև ս.թ. հուլիսի 27-ը պետք է դիմեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի հետ կապերի միջազգային համագործակցության բաժին (ք. Երևան, Կառավարության 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64):

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։