«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ԻN 1551-Ա և 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1451-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈ

2012-07-24

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ     է
1.  Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի <<Հայաստանի պետական ագրարային համալսարան> պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մասը վարձակալության հանձնելու մասին> N 1551-Ա որոշման 1-ին կետում «2020» թիվը փոխարինել «2016» թվով:
 2.Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի <Հողամասը վարձակալության հանձնելու թույլտվության մասին> N 1451-Ա որոշման 1-ին կետում «2011» թիվը փոխարինել «2016» թվով:
3. ՀՀ կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում Միջպետական բանկի հետ համատեղ ապահովել uույն որոշումից բխող պայմանագրերի փոփոխությունների կատարումը, դրանցում նախատեuելով, որ նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են վարձակալի միջոցների հաշվին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։