Փոխվել է հանձնաժողովների անդամների թեկնածուների հայտերի ներկայացման վերջնաժամկետը

2012-07-18

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ ԿԳ նախարարի «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու, հանրակրթական առարկաների դասագրքերը հրատարակելու և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը  հաստատելու մասին»  21.09.2009թ. N 752-Ն հրամանի  համաձայն, կազմում է հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների անդամների թեկնածուների համակարգչային անվանացանկ:
Հանձնաժողովի անդամության թեկնածուներ կարող են առաջադրվել ՀՀ ԿԳ նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային  մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ:
Թեկնածուներին առաջադրվող պարտադիր պահանջներն են`
1) բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետ, բակալավր, մագիստրոս),
2) մանկավարժական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ` համապատասխան առարկայի դասավանդման:
Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդներին:
Թեկնածուները պետք է լրացնեն անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
1) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի մասին և այլ տվյալներ.
2) այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում կոնկրետ թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:
2012թ. կանցկացվի հետևյալ առարկաների և դասարանների համար նախատեսված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների մրցույթ.
1.Հայրենագիտություն  - 5
2.Բնագիտություն          - 5,6
3.Աշխարհագրություն     - 6,7,8
4.Հասարակագիտություն  - 8,9
Հանձնաժողովների անդամների թեկնածուների անձնական թերթիկները ներկայացնել ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչություն (վարչության պետ` Ն Հովհաննիսյան, հեռախոսներ` 52-47-49, 52-47-77) մինչև 2012թ. հուլիսի 27-ը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։