Կբացառվի կեղծ փաստաթղթերի օգտագործումը

2012-07-03

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկել է «Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ», որը հնարավորություն է տալիս առցանց տեղեկություններ ստանալ ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների տրամադրած ավարտական փաստաթղթերի վերաբերյալ: Համակարգը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և գործատուներին  ստուգել աշխատակիցների ավարտական փաստաթղթի իսկությունը: Ըստ այդմ` համակարգը կբացառի երբեմն շրջանառվող կեղծ փաստաթղթերի օգտագործումը: Շտեմարանում արդեն ընդգրկված է 9000 տվյալ. աշխատանքները շարունակվում են:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։