«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-07-03

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
Հայաստանի  Հանրապետության կառավարությունը որոշում  է`
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի «Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը և հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 771-Ն և հունիսի 17-ի N 900-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 439-Ն որոշման 2-րդ հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները  և փոփոխությունը`
1)39-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`  11-րդ ենթակետով.
«11) ազգային–հոգևոր ավանդույթների, տոների, բարոյական նորմերի և հիմնարար արժեքների, դրանց պահպանման ու շարունակականության ապահովման գործում ազգային և հոգևոր կառույցների, ինչպես նաև անհատների դերի մասին:»,
2)67-րդ կետի  6-րդ ենթակետը   լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «թ» պարբերությամբ.
«թ. կարևորի ազգային–քրիստոնեական արժեքները, գիտակցի բարոյական նորմերի հետևելու  անհրաժեշտությունը, լինի դրա կրողը,»,
3)«III.Հանրակրթական ծրագրերի առարկայացանկի ձևավորման հիմնական սկզբունքները» մասի`
ա. 12-րդ կետի 7-րդ ենթակետում «Հայրենագիտություն» բառից հետո «6» թիվը փոխարինել «9» թվով,
բ. 13-րդ կետի 6-րդ ենթակետում «Հասարակագիտություն» բառից հետո լրացնել «10-11-րդ դասարանների (հումանիտար) հոսքում «Հայոց եկեղեցու պատմություն»  բառերը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։