««ԵՐԵՎԱՆԻ N 30 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐ-ՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

2012-07-03

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ  հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.
1. «Երևանի N 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով «Երևանի Մխիթար  Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ՝
1) «Երևանի N 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին  համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը և արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը,
2) «Երևանի N 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը,
3) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Երևանի N 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության  աշակերտների` հանրակրթական ծրագրերով  շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին> N 1716-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.4-րդ ենթակետով.
«2.4. «Համալսարանը «Երևանի N 30 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է`  համաձայն փոխանցման ակտի:»,
2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` ժդ) ենթակետով.
«ժդ) հանրակրթական ծրագրերի (ավագ դպրոց) իրականացում:»:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման  հավելվածի 10-րդ կետը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։