«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-07-03

Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող գիտության պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1269-Ն որոշման Հավելված N 1-ում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման Հավելված N 1-ի՝
ա. 6-րդ կետում «Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3» բառերը փոխարինել «Օրբելի եղբայրների փողոց, 22» բառերով.
բ. 9-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«9. Կոմիտեի նպատակներն են`
1)գիտության բնագավառի բնականոն գործունեության ու առաջանցիկ զարգացման ապահովումը` որպես տնտեսության զարգացման, երկրի անվտանգության, մրցունակության ապահովման, կրթության, մշակույթի և հասարակական առաջընթացի բացառիկ կարևոր գործոն.
2)հանրապետության գիտական ու գիտատեխնիկական ներուժի զարգացումը և պահպանումը, գիտական ու գիտատեխնիկական կադրերի պատրաստման արդյունավետ համակարգի ձևավորման նպաստելը.
3)գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանը նպաստելը».
գ. 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-րդ կետ.
«9.1. Կոմիտեի խնդիրներն են`
1)գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու իրականացումը.
2)գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ժամանակակից համակարգի ձևավորմանը նպաստելը.
3)գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի ժամանակակից ենթակառուցվածքի ու տեղեկատվական համակարգի ձևավորմանն ու զարգացմանը, միջազգային գիտատեխնիկական համակարգին ինտեգրման ապահովման աջակցելը.
4)գիտության բնագավառի հայեցակարգերի, ռազմավարությունների, զար-գաց¬ման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մշակումը և մոնիտորինգը.
5)գիտության համակարգի գործունեության որակի և արդյունավետության մոնիտորինգը.
6)գիտական և (կամ) գիտատեխնիկական արդյունքի առևտրայնացմանը և տնտեսության մեջ ներդրմանն աջակցելը:».
դ. 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«10. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1)գիտության բնագավառում Հայաuտանի Հանրապետության պետական քաղաքականության ու գիտության բնագավառի վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակում.
2)գիտության բնագավառի կառուցվածքային բարեփոխումների ծրագրերի մշակում.
3)գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաև միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրերի մշակում ու դրանց իրականացման կազմակերպում.
4)գիտական և գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրերի մշակում, գիտական կադրերի պատրաստման նպատակով ուսումնասիրությունների իրականացում և պետական պատվերի ձևավորման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
5)գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում և դրանք uահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաuտատմանը ներկայացում.
6)մասնակցություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը՝ իր իրավասության սահմաններում.
7)գիտության, կրթության և արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական գործունեության իրականացման կազմակերպում.
8)գիտության բնագավառի հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը uահմանված կարգով մաuնակցություն.
9)Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում.
10)օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և, դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա, սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստների վարում.
11)իր իրավասության սահմաններում գիտության բնագավառի բյուջետային գործընթացի իրականացում.
12)Հայաuտանի Հանրապետության oրենքներով և Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշումներով uահմանված այլ լիազորությունների իրականացում:»:
ե. 25-րդ կետում «Գլխավոր պողոտա, Կառավարական տուն, 3» բառերը փոխարինել «Օրբելի եղբայրների փողոց, 22» բառերով.
զ. 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«32. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը` ով հանդիսանում է նաև Կոմիտեի գլխավոր ֆինանսիստը, oրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի որոշումներով և uույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների uահմաններում ղեկավարում է Կոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատաuխանատվություն oրենքների, այլ իրավական ակտերի, Հայաuտանի Հանրապետության կառավարության և նախագահի որոշումների, uույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:».
է. ուժը կորցրած ճանաչել 37-րդ և 38-րդ կետերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։