Կերպարվեստի 41-րդ մանկական միջազգային ցուցահանդես-Լիդիցե 2013

2012-06-28

2013 թ. մայիսի 30-ից հոկտեմբերի 31-ը  Չեխիայի Հանրապետության Լիդիցե քաղաքում կազմակերպվելու է կերպարվեստի 41-րդ մանկական միջազգային ցուցահանդեսը:
 Ցուցահանդեսը նվիրված է լինելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի 10-ամյա հոբելյանին: Թեմաները կարող են առնչվել ազգային տարազի, արհեստների, գյուղական պարերի և  հարսանիքների, առասպելների և ավանդույթների հետ: Մրցույթին կարող են մասնակցել 4-ից 16 տարեկան երեխաներ և ներկայացնել աշխատանքներ նկարչության, փորագրության, լուսանկարչության, կերամիկայի և համակցված տեխնիկայի բնագավառներում:          
 Հայտերի և աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը 2013 թ. մարտի 15-ն է: Ցուցահանդեսի մասին ամբողջական տեղեկություն կարելի է ստանալ www.mdvv.lidice.cz կայքէջից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։