Հայաստանը պաշտոնապես ստանձնում է Բոլոնիայի քարտուղարությունը

2012-06-27

Հունիսի 28-ին, ժամը 1100ն Երևանի Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Վիվալդի սրահում /հասցե` Աբովյան 14/ տեղի կունենա  Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի /ԲԳՀԽ/ քարտուղարության` Հայաստանի կողմից պաշտոնական ստանձնման արարողությունը:  Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար  դեսպան Տրայան Հրիսթային և ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Մարիա Զահեն: Արարողությանը կմասնակցեն ԲԳՀԽ համանախագահներ՝ Կիպրոսի և Բոսնիա- Հերցեգովինայի, ինչպես նաև  Բոլոնիայի քարտուղարության նախագահությունը հանձնող Ռումինիայի ներկայացուցիչներ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։