ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2012-06-26

Հունիսի 28-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մալայզիայի կառավարության  միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»,
 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության  միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»,
 «Հայաստանի Հանրապետության կառավարության  և Վիետնամի  Սոցիալիստական Հանրապետության  կառավարության միջև կրթության և գիտության բնագավառներում  համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»,
 «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրալիայի կառավարության   միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին»,
«Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական  լեզվաբանական  համալսարան»  պետական ոչ   առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին»
ՀՀ կառավարության  որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։