Հրաժեշտի հանդիպում դեսպանի հետ

2012-06-19

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Հանս-Յոխեն Շմիդթի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր գործունեությամբ հայ-գերմանական կրթական համագործակցության ամրպանդմանը նպաստելու համար և վստահեցրել, որ այն կունենա շարունակություն: 
«Մենք համոզված ենք, որ քաղաքական և հասարակական ինտեգրացիայի ամենարդյունավետ ճանապարհը կրթական ինտեգրացիան է՝ հատկապես միջբուհական համակարգում:Հայաստանի համար կրթական համակարգի միջազգայնացումը շարունակում է մնալ գերակա խնդիր: Եվրոպական կրթական տարածքում լիարժեք ներգրավվելու ճանապարհին Գերմանիան մեր կարևոր գործընկերներից է»,- շեշտել է նախարար Արմեն Աշոտյանը:  Դեսպան Շմիդթը իր հերթին կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարեփոխումների քաղաքականությունը՝ միտված  եվրոպական, այդ թվում նաև Գերմանիայի կրթական համակարգի հետ համագործակցության  ընդլայնմանը: Այս համատեքստում դեսպանը կարևորել է հատկապես Հայաստանի և Գերմանիայի բուհերի միջև համագործակցության զարգացումն ու նոր ծրագրերի նախաձեռնումը:
ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյաննը Հանս-Յոխեն Շմիդթին հանձնել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագիր՝ հայ-գերմանական կրթական համագործակցության գործում ունեցած ավանդի համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։