Ամփոփվել են «Կենգուրու» մրցույթի արդյունքները
2012-06-18
Այս տարի Հայաստանի և Արցախի դպրոցներից «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել է շուրջ 36 հազար դպրոցական: Նրանցից 1201-ը դարձել են մրցանակակիր, այդ թվում 456-ի արդյունքները դիտարկվել են «լավ»: Հայաստանում «Կենգուրու-2012»-ի հաղթողներն այս տարի հինգն են. Աննա Վարդանյանը` Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի թիվ 1 դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի, Սերյոժա Դանիելյանը՝ Շիրակի մարզի Գյումրու «Պրոգրես» համալսարանական հենակետային դպրոց-վարժարանի աշակերտ, Տիգրան Կարախանյանը՝ Լոռու մարզի Վանաձորի Վ.Տերյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի աշակերտ, Եվա Հունանյանը՝ Կոտայքի մարզի Պտղնիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի և Էռնա Պետրոսյանը՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու Մ. Շահումյանցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի:
Հաղթողները` որպես մրցանակ, ստացել են արժեքավոր նվերներÖ‰ Նրանցից մեկը՝ Էռնա Պետրոսյանը, ով երկրորդ անգամ է դառնում «Կենգուրուի» հաղթող, որպես գլխավոր մրցանակակիր կմեկնի Ֆրանսիա՝ հանգստանալու միջազգային մանկական ճամբարումÖ‰
Հայաստանում «Կենգուրու» մրցույթի կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը նշել է, որ մրցույթի անցկացման չափանիշները խստացվել են: Մրցույթի անցկացման կոնոններում թերությունների արձանագրելու հետևանքով 9 դպրոց 1 տարով զրկվել է «Կենգուրուին» մասնակցելու իրավունքից:
«Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է ավելի քան 50 երկրում՝ մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբÖ‰ Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարաննների բոլոր աշակերտները՝ անկախ մաթեմատիկական ունակությունից կամ առաջադիմությունից. կարևորը երեխայի ցանկությունն է:












