«ՅՈՒՆԵՍԿՕ 2012 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՈԴԵԼ»
2012-06-12
Միջոցառման նպատակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի մոդելավորումն է երեք հանձնախմբերում` գիտություն, սոցիալական գիտություն և կրթություն, մշակույթ:
Միջոցառմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի յուրաքանչյուր անդամ երկիր կարող է ներկայանալ 4 կամ 7 հոգանոց պատվիրակությամբ, որի կազմում կարող են ընդգրկվել հանրակրթական դպրոցում կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող 14-19 տարեկան անձինք, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին: Մասնակցության հետ կապված ծախսերը (այդ թվում նաև ճանապարհածախսը) հոգում է հրավիրվող կողմը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկիրը ներկայացնող պատվիրակությունը, իսկ կազմակերպիչները հոգում են միայն կեցության հետ կապված որոշ ծախսեր: Միաժամանակ պատվիրակության կազմում ընդգրկված յուրաքանչյուր մասնակից պետք է մուծի նաև մասնակցության վճար, որը կազմում է 40 ԱՄՆ դոլար:
Պատվիրակության անդամները պետք է ունենան նման միջոցառումների մասնակցության նախկին փորձառություն:
Մասնակցել ցանկացողները նախագծի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող են ստանալ www.instjosehernandez.com.ar/agendaingles.htm կայքից կամ կից ներկայացվող նյութից:
Մասնակցել ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Կառավարական 3 շենք, VI հարկ, 619 սենյակ, հեռ.` 56-23-64)` մինչև ս/թ հուլիսի 1-ը:












