ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈւՆԵՐԻ ԸՆՏՐՈւԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈւԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
2012-06-07
ՆՄՀ ծրագրի փորձնական փուլի իրականացմանն աջակցության նպատակով ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից կվարձվեն ՆՄՀ քարտուղարությունը ներկայացնող երկու տեղական փորձագետներ` ՆՄՀ գործարկման և բուհերին դրամաշնորհների տրամադրման հետ կապված բոլոր կազմակերպչական խնդիրները համակարգելու համար:
Թեկնածուներին ներկայացվող նվազագույն որակավորման պահանջներն են.
-Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների, կառավարման կամ այլ համապատասխան մասնագիտությամբ,
-Մասնագիտական աշխատանքային փորձ համապատասխան ոլորտներում,
-ՀՀ բարձրագույն կրթության համակարգի լավ իմացություն,
-Ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձ, բյուջեի և հաշվետվությունների կազմման փորձառություն,
-Նորմատիվ և ֆինանսական փաստաթղթերի, հաշվետվությունների ու զեկույցների պատրաստման կարողություն,
-Շահառուների հետ քննարկումների/հանդիպումների/վերապատրաստումների կազմակերպման փորձառություն
-Հայերեն և անգլերեն լեզուներով հաղորդակցման գերազանց հմտություններ:
Խորհրդատուների ընտրությունը կիրականացվի համաձայն «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհիդատուների ընտրության և վարձման ուղեցույցի»պայմանների (թվագրված 2004 թվականի մայիսին և խմբագրված 2006 թվականի հոկտեմբերին):
Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով, երկուշաբթիից մինչև ուրբաթ (բացառությամբ տոն օրերի), հետևյալ աշխատանքային ժամերին` 11:00 մինչև 13:00 և 14:00 մինչև 17:00:
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն դիմում և մանրամասն ինքնակենսագրություն (Curriculum Vitae):
Հետաքրքրվածության հայտը պետք է ներկայացվի ներքոնշյալ հասցեով կամ Էլ-փոստով` մինչև 2012 թվականի հունիսի 22-ը ներառյալ:
«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ
Ս. Վրացյան 73, Երևան 0070, Հայաստան
Հեռ: (374-10) 57-56-67, (374-10) 55-91-47
E-mail: cfep@arminco.com
Կայքի հասցե: www.cfep.am
Վարդան Պողոսյան, Գնումների մասնագետ












