Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակում

2012-06-01

Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության շրջանակում   Երևանում տեղի է ունեցել «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» համագործակցության ենթակոմիտեի անդրանիկ նիստը: Հայկական կողմից նիստը վարել է  ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, իսկ ԵՄ կողմից խմբի ղեկավար, Հարավային Կովկասի երկրների հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների համակարգող պրն. Չեզարե դե Մոնտիսը:
Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Նիստին մասնակցել են  ՀՀ ԿԳՆ, աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների և մի շարք այլ մարմինների պատասխանատուներ, որոնք ներկայացրել են  Հայաստանում տեղ գտած վերջին զարգացումները, բարեփոխումների ընթացքը և հայկական կողմի սպասելիքները:
Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները իրենց հերթին ներկայացրել են ԵՄ քաղաքականության, երկկողմ և բազմակողմ ծրագրերի շրջանակներում համագործակցության նոր հնարավորությունները և գործիքները: Նիստի ընթացքում ներկայացվել են  Էրազմուս Մունդուս, Ժան Մոնե գիտակրթական ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նորությունների, տեղեկատվական հասարակության, սոցիալական քաղաքականության, առողջապահության և մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։