ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ /ՇԻՖԻԼԴ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ/

2012-06-05

Շեֆիլդ համալսարանի /Մեծ Բրիտանիա/ Հունաստանի միջազգային ֆակուլտետը՝ Սիթի Քոլեջը, իրականացնում է բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի կրթական և հետազոտական ծրագրեր: /Շեֆիլդ համալսարանը հանդիսանում է  Միացյալ Թագավորության առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը, ունի վեց ֆակուլտետ, որոնցից հինգը՝ Բրիտանիայում, իսկ մեկը՝ Հունաստանում/:  Ուսուցումը իրականացվում է անգլերեն լեզվով, և շրջանավարտներին տրվում է Միացյալ Թագավորության Շեֆիլդ համալսարանի դիպլոմ: Համալսարանը ՀՀ քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակային տեղեր, որոնց վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կապ հաստատելով վերոնշյալ համալսարանի ներկայացուցիչ Լիլիթ Շախզադելյանի հետ /հեռ. +30 6937 104333; էլ-փոստ: shahzadeyanl@mac.com/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։