ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
2012-06-05
Յուրաքանչյուր մրցանակակիր ստանալու է դրամական պարգև, արծաթե շքանշան և դիպլոմ:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ չնայած այս տարվա մրցանակների ընդհանուր թեման է «Գրագիտությունը և խաղաղությունը», այդուհանդերձ Կոնֆուցիուսի մրցանակի համար կարևոր է համարվելու «Գյուղում ապրող չափահասների և դպրոցից զուրկ մնացած երիտասարդության, հատկապես կանանց և աղջիկների» ուրույն թեման, իսկ Սեյջոնգ թագավորի մրցանակի համար` «Գրագիտությունը բազմալեզու համատեքստում» թեման:
Նշված մրցանակներից յուրաքանչյուրի համար երկիրը կարող է ներկայացնել երկուական թեկնածություն:
Մասնակցության պարագայում կից ներկայացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտաձևը /լրացված/, ինչպես նաև կարևոր լրացուցիչ նյութերը /տեսաերիզներ, հրատարակումներ և այլն/ պետք է մինչև ս.թ. հունիսի 11-ը ներկայացնել ՀՀ ԿԳՆ աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության Միջազգային համագործակցության բաժին՝ ՅՈԻՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովին փոխանցելու նպատակով:












