«Վերջին դասը» մայիսի 25-ին

2012-05-21

ՀՀ հանրակրթական դպրոցներում  ուսումնական պարապմունքներն այս տարի կավարտվեն մայիսի 25-ին: Այդ օրը դպրոցներում կկազմակերպվի ավանդական «վերջին դաս» միջոցառումը:  Ինչպես այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսում  նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, այս ուսումնական տարում հանրակրթական դպրոցները կավարտեն շուրջ 40 հազար շրջանավարտներ:
Շրջանավարտների  ավարտական և միասնական քննություններ կմեկնարկեն հունիսի 1-իցÖ‰ Նարինեի Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ միասնական քննություն կհանձնեն այն շրջանավարտները, ովքեր դպրոցն ավարտելուց  հետո  ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու ցանկություն են հայտնել:
Անդրադառնալով «Վերջին զանգի» միջոցառման հետ կապված դպրոցներում ակտիվացող ապօրինի դրամահավաքի խնդրին,  ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նշել է, որ  նախորդ տարիների համեմտությամբ ահազանգերը նվազել են, ինչին նպաստել է ՀՀ ԿԳ նախարարի դպրոցների տնօրեններին ուղարկված շրջաբերականը:
«Այս տարվա զանգերի ուսումնասիրությունը փաստել է, որ այդ գումարները հիմնականում հավաքվել են խնջույքների համարÖ‰ Նախարարի կողմից շրջաբերական է ուղարկվել բոլոր դպրոցներին, որպեսզի դպրոցական վերջին զանգից հետո սահմանափակվեն խնջույքները. մեքենա վարելու դեպքերը»,- նշել է հանրակրթութհյան վարչության պետը:
Ն.Հովհաննիսյանը տեղեկացրել է նաև, որ բոլոր դպրոցների տնօրենները զգուշացված են՝ «Վերջին զանգի» օրը կարգուկանոն ապահովելու նպատակով, ինչպես միշտ   հսկողություն կսահմանի նաև ոստիկանությունը: Համացանցում տեղ գտած աշակերտների ծեծկռտուքի տեսանյութին վերաբերող լրագրողի հարցին՝ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ երևույթը խիստ մտահոգիչ է և միաժամանակ ավելացրել. «400 հազար աշակերտների մեջ այդ մեկ կամ երկու նման դեպքեր կարող են լինել: Իհարկե խիստ քննադատում եմ, բայց գտնում եմ, որ դա մեր բոլորի գործն է և ճիշտ չէ միայն դպրոցի տնօրինությանը, դասղեկին մեղադրել: Երեխաների դաստիարակության հարցում մեծ է ծնողների դերը, բնականաբար այս հարցում անելիքներ ունեն նաև դպրոցի մանկավարժները: Երեխաների մեջ ագրեսիա կա և դրա դեմ միայն դպրոցը չի կարող պայքարել: Դպրոց–ծնող կապը պետք է ամրապնդվի, այս գործում մեծ դեր ունի նաև հասարակությունը»,- նշել  է Ն. Հովհաննիսյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը պատասխանել է լրագրողների այլ հարցերին, որոնք վերաբերել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի արդյունքներին, հեռուստահաղորդումների դաստիարակչական գործառույթին և այլն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։