Ինտելեկտուալ խաղերի ուսանողական առաջնություն
2012-05-21
Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում կայացել է ինտելեկտուալ խաղերի Հայաստանի 8-րդ ուսանողական առաջնությունը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Արցախի բուհերի ուսանողները: “Ինչ, Երբ, Որտեղ” և “Էրուդիտ-կվարտետ” խաղերը վարել է Ռուսաստանի Դաշնության Էլիտար ակումբի գիտակ` Ելենա Պոտանինային: Թեժ պայքարում ինտելեկտուալ խաղերի Հայաստանի 8-րդ ուսանողական առաջնության բացարձակ հաղթող է ճանաչվել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիմը: 2-րդ տեղը գրավել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի, իսկ 3-րդ տեղը` Երևանի պետական համալսարանի թիմերը: