Դպրոցական օլիմպիադայի հաղթողներին պարգևները հանձնել է նախարարը

2012-05-21

Երևանի պետական համալսարանում կազմակերպվել էր  դպրոցականների հանրապետական օլիմպիադայի հաղթողների պարգևատրման  հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 66 հաղթողներին անձամբ հանձնել է առաջին կարգի դիպլոմներ:
Նախարարը, ողջունելով օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, ընդգծել է, որ օլիմպիական շարժումը Հայաստանում հարուստ ավանդույթներ ունի. «Օլիմպիական շարժումը կարևոր է ոչ միայն հաջողությունների ու հաղթանակերի առումով, այլև կրթություն քարոզելու առաջնային նպատակով:
Օլիմպիական շարժման ժամանակ մենք պարտավոր ենք հայտնաբերել տաղանդավոր երեխաներին, ովքեր հետագայում հնարավորություն ստանալով մասնակցել միջազգային օլիմպիադաների, մեր հանապետությունը պատվով են ներկայացնելու միջազգային հարթականերում: Վերջին տարիներին միջազգային օլիմպիադաներից մենք ունենք գոհացուցիչ արդյունքներ` մեր աշակերտները փառքով են վերադառնում միջազգային օլիմպիադաներից»,- նշել է նախարարը և հավելել, որ առարկայական օլիմպիադաներ անցկացվում են 15 առարկաներից, որոնցից 6-ի դեպքում են մրցաշարերը շարունակվում միջազգային մրցասպարեզում: «Բայց մեզ համար հայագիտական և հայրենասիրական ուղղվածության օլիմպաիադաները ևս խիստ առաջնային են և, թերևս ավելի կարևոր: Խոսքը «Նախնական զինվորական պատրաստություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաների օլիմպիադաների մասին է, որոնք օլիմպիադաների ցանկում ներառվել են վերջին տարիներեն»,- նշել է նախարարը և հավելել,- «Ուզում  եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել օլիմպիադայի բոլոր մասնակիցներն: Ուզում եմ գլուխ խոնարհել բոլոր այն մանկավարժների առաջ, ովքեր կրթել են ևս մեկ բանիմաց սերունդ»:
Նախարարը հիշեցրել է, որ միջազգային օլիմպիադաներում հաջողությամբ հանդես եկած երեխաներն առանց քննությունների կարող են ընդունվել ՀՀ ցանկացած բուհ և ընդգծել, որ նախարարությունը միջազգային օլիմպիադաների մասնակիցների թիմ ձևավորելու նպատակով համապատասխան առարկաներից բոլոր հաղթողների համար կազմակերպելու է նախապատրաստական ամառային հավաքներ: Օլիմպիականները հանգստի հետ կհամատեղեն պարապմունքները` լավագույն մասնագետները նրանց հետ կպարապեն, և ուժեղագույնները կընտրվեն առարկայական Õ™հավաքականի կազմում
2011-2012 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադային մասնակցել է 1126 աշակերտ` Երևանից, մարզերից և ԼՂՀ-ից: Նրանցից 240-ը արժանացել են գովասանագրերի, 141-ը` 3-րդ կարգի, 92-ը` երկրորդ, իսկ 66-ը` առաջին կարգի դիպլոմների:
Դպրոցական առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մարտի 23-ից մայիսի 16-ը` 15 առարկայից` «Պատմություն», «Աստղագիտություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հայոց լեզու», «Գրականություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն» «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Մաթեմատիկա»:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։