«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2012-05-08

 ՆԱԽԱԳԻԾ
 Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում  է.  
 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին»  N 774-Ն  որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-րդ ենթակետով.
«2.1) Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոցում  հանրակրթական ուսուցումը կազմակերպվում է 1 - 12-րդ դասարաններում, »,
2) որոշման հավելվածի  7-րդ կետում «միջնակարգ» բառը փոխարինել «ավագ» բառով:
2.  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`
 1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի հետ ապահովել «Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
 2)  հաստատել  «Գորիսի Ա. Բակունցի անվան N 1 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային   կազմա¬կերպության  կանոնադրությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։